Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է.
«Պայքար կամ ողբ
Մեր կառավարությունը համապատասխան միջազգային կարգով չի անում սահմանազատումը՝ Սոթքից մինչև Շուռնուխ և այլ տարածքներում, որովհետև չեն թույլատրել մեր պարտության հայտարարության հեղինակները: Ռուսական ու ադրբեջանական կողմերն են որոշում մեր սահմանները՝ ցույց տալով և՛ մեզ՝ Հայ ժողովրդին, և՛ աշխարհին՝ արևմտյան և արևելյան քաղաքակրթություններին, որ մենք չենք մեր ճակատագրի ու տարածքի տերը, այլ իրենք են տնօրինում:
Ժողովուրդ ջան, եթե խնդիր ունենք սրա հետ, ապա եկեք պայքարենք՝ ցույց տալու, որ մենք ինքնուրույն ենք որոշում կայացնում ու մենք ենք մեր երկրի տերը, իսկ եթե ոչ, ապա Շուռնուխի, Որոտանի որոշ տներ և երկրի այլ հատվածներ տալու են ադրբեջանցիներին և ընդունելու եք որպես մեզ արված լավություն՝ որպես մեր փրկագին: Այնուհետև էլ ավելի բարձր կարող ենք ողբալ ու ավելի մեծ վախ տարածել մեր ժողովրդի մեջ: Իսկ հետո պաղատել ռուսներին, որ նոր ռազմաբազա տեղակայեն, որպեսզի թուրքը չկոտորի մեր ազգին: Իսկ ոմանք իրենց ողբի ու վախի տարածման կամ իրենց շեֆի վարձքը տեսնում կամ տեսնելու են իբրև ռուսական ֆորպոստում որպես տեղապահ՝ վարչապետ կամ նախագահ նշանակվելը, բայց դա էլ մեզ փրկություն չէ:
Հասկացեք, իմ բարի, ընկերասեր ու միամիտ ժողովուրդ ջան, որ մեր հոգեբանությունը և ատամները 100 տարի առաջ հաշվել են, իսկ երկու տարի առաջ դուրս եկած իմաստության ատամները պարզվեց՝ փչացած էին: Իրենք գիտեն՝ մինչև մենք իրար միս կուտենք ինչոր ընդհանրական կարծիք ձևավորելու համար, իրենց գործն ավարտին կհասցնեն և Հայաստանի մարտահրավերները կդառնան լրիվ այլ այս պահի դրությամբ: Մեզ կհրամցնեն ոչ թե պատճառներն, այլ հետևանքները, որպեսզի ազգովի ընկնենք հաջորդ հարյուրամյա տուրբուլենտության մեջ արդեն բաց սահմաններով և մեր կողմից վաճառքի հանված տնտեսությամբ ու հողերով:
Աշխարհը կխառնվի իրավիճակին, շատ բաներ թույլ չի տա, բայց մենք կենդանության նշույլներ պետք է ցույց տանք, ոչ թե զոհի կերպարի մեջ մտնենք ու իրար չգանք, որ մտածեն դիակ է, իմաստ չունի մեզնով զբաղվել: Թշնամին դիակներին միշտ «կանտրոլնի» գլխից խբում է: Այնպես որ պայքարել է պետք, ոչ թե ողբալ ու անպիտան դեր ստանձնել: Մեր դաշնակիցը մենք ենք, իսկ աշխարհը կարող է օգնել մեզ, քանի որ թուրք-ռուսական պլանների մեջ չկան և խաղի մեջ մտնելու միակ հնարավորությունը մեր միջոցով է լինելու: Արդյո՞ք մեր իմաստությունը, անկախ փչացած իմաստության ատամներից, բավարարելու է, որպեսզի ճիշտ նժարներ ընտրենք ու մեր գոյությունը, հողն ու ջուրը պահենք ինքնուրույն, թե ոչ, դա կերևա շուտով»:
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5155869557758230