fbpx
Աշխարհ

Ռուսասատանում զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի զորամասերից մեկում։

Ժամկետային զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին․ կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։

Նախնական տվյալներով՝ զոհվել է 8 զինծառայող, վիրավորվել՝ 3-ը։ Թվերը, սակայն, կարող են փոխվել։

Դեպքը եղել է զորամասի պահակախմբի հերթապահ խմբի փոխարինման ժամանակ։ Նորոգման տեխնիկական բազայի ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված հրազենով կրակ է բացել ծառայակիցների վրա։

Իրավապահները արդեն ձերբակալել են հրաձիգին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նախնական վարկած է շրջանառել, ըստ որի, հնարավոր է, զինծառայողի մոտ նյարդային խանգարում է եղել անձնական խնդիրների պատճառով։ Դեպքի վայր է մեկնել հատուկ հանձնաժողով ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անդրեյ Կարտապոլովի ղեկավարությամբ։

Անդրբայկալյան երկրամասի Գոռնի բնակավայրի հարևանությամբ գործում է ռուսական բանակի երկու զորամաս՝ հրետանային և վերջերս բացված հրթիռային։ Երկրորդը զինված է «Իսկանդեր» հրթիռային համակարգերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ