Աշխարհ

Ռուսաստանը ավիահաղորդակցությունը կվերսկսի ևս չորս երկրների հետ

«ՌԻԱ Նովոստի»,-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 21-ից Ռուսաստանը վերսկսելու է ավիահաղորդակցությունը Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ: Այս մասին նշել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

«Փոխադարձ հիմունքներով վերսկսել միջազգային չվերթները Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Չվերթները նշված պետություններ ազմակերպվելու են փոխադարձ հիմունքներով՝ շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ, հստակեցրել են շտաբում։

Ավելի վաղ շտաբը հայտարարել է սեպտեմբերի 27-ից Հարավային Կորեայի հետ ավիահաղորդակցության վերսկսման մասին:

«Նիստի արդյունքներով որոշում է կայացվել սեպտեմբերի 27-ից փոխադարձ հիմունքներով վերսկսել միջազգային չվերթները Հարավային Կորեայի (Սեուլ) հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ