fbpx
Քաղաքականություն

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կարող է վերականգնվել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը, որը նվազել է կորոնավիրուսային համավարակի պատճառով, մոտ ապագայում կարող է վերականգնվել և աճել: Ա

Ռուսաստանի ղեկավարը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը զգալի է անվանել՝ նշելով, որ 2020 թվականին մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, այս ցուցանիշի որոշակի անկում է նկատվել: «Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք կարող ենք ոչ միայն վերականգնել այս ծավալը, այլև՝ առաջ շարժվել»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թվականին ավելի քան 2,3 միլիարդ դոլար է կազմել՝ 2019-ի համեմատ նվազելով 9.6 տոկոսով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ