Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի կողմից 510 բեռնատար սպասում է եղանակային վատ պայմանների պատճառով նախօրեին փակված Ռազմավիրական ճանապարհի բացմանը:
Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, ձյան առատ տեղումները շարունակվում են, ներկայում Ռազմավիրական ճանապարհին սահմանափակումները վերաբերում են միայն մեծ բեռնատարներին:
Այս մասին տեղեկանում ենք«Ինտերֆաքս»-ից: