fbpx
Աշխարհ

Ռուսաստանում արձանագրվել է աշխարհում առաջին անգամ H5N8 թռչնագրիպով վարակման դեպք

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ Ռուսաստանի հյուսիսում գտնվող թռչնաբուծական գործարանի աշխատակիցներից 7-ի մոտ նոր տեսակի թռչնի գրիպ է հայտնաբերվել:

««Վեկտոր» գիտական կենտրոնի գիտնականները թռչնագրիպի տվյալ տեսակի գենետիկ նյութ են հայտնաբերել աշխատակիցներից 7-ի մոտ»,- հայտնել է Պոպովան՝ նշելով, որ դա առաջին դեպքն է աշխարհում, երբ տվյալ վիրուսը A(H5N8) հայտնաբերվում է մարդու մոտ:

Նշվում է, որ մարդկանց և կենդանիների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են իրականացվել, բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվել:

«Վարակված անձինք իրենց լավ են զգում: Կլինիկական ընթացքը նրանց մոտ թեթև է անցնում: Գիտնականներին հաջողվել է նաև նկատել նրանց օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունը և իմունային արձագանքը վիրուսի նկատմամբ»,- ասել է Պոպովան:

Այս մասին տեղեկանում ենքТАСС-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ