Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեին Խանզադին հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը միասնական ռազմական զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին տեղեկացնում է IRNA լրատվական գործակալությունը:
Խանզադին հայտարարել է, որ զորավարժությունների անցկացման մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել:
Իրանցի հրամանատարի խոսքերով, զորվարժությունները կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում:
Խանզադին նաև հույս է հայտնել, որ զորավարժությունները կսկսվեն մոտ ժամանակներում ու մինչև տարեվերջ: Ըստ նրա՝ մոտ ժամանակներում տեղի կունենա զորավարժությունների ծրագրերի հետ կապված հանդիպում: