Ռուսաստանի հիդրոօթերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը տեղեկացրել է ՌԴ-ի տարածքի մեծ մասում առաջիկա օրերին սպասվում են անոմալ ցրտեր։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ երկրի տարածքի եվրոպական հատվածում ջերմաստիճանը նորմայից կշեղվի 15 աստիճանով, իսկ ասիական հատվածում՝ 18 աստիճանով։
Ռուսաստանի որոշ մասերում ջերմաստիճանը ցածր է լինելու -50 աստիճանից։ Օրինակ՝ Յակուտիայում սպասվում է 56 աստիճան զրոյից ցածր։