Նիժնի Նովգորոդում գտնվող ռազմական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունների ու դրանց հաջորդած հրդեհի պատճառով տուժել է առնվազն 38 մարդ։ Նրանք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: 4 անձի վնասվածքները ծանր են, 25 անձինը՝ միջին, 9 անձինը՝ թեթև։
Նախնական տվյալներով` զոհեր չկան։
Պայթյունները եղել են գործարանի այն արտադրամասում, որտեղ թողարկվում է տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութը։ Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: