fbpx
Քաղաքականություն

Ռուսաստանը կոնկրետ առաջարկներ է սպասում ԱՄՆ-ից. Սերգեյ Լավրով

Ռուսաստանը կոնկրետ առաջարկներ է սպասում ԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերսկսելու ժանկետների վերաբերյալ: Այս մասին «Մեծ խաղ» ծրագրի եթերում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը հայտնել է, որ վերջերս հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և պետքարտուղարը բարձրացրել է ռազմավարական կայունության բանակցությունների թեման:

Լավրովը նշում է, որ ինքը ի թիվս այլ հարցերի, հիշեցրել է Պոմպեոյին ոչ միայն այն մասին, որ իրենք կոնկրետ առաջարկներ են ակնկալում ԱՄՆ գործընկերների կողմից ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունների վերսկսման ժամկետների վերաբերյալ, այլ նաև բանակցությունների սեղանին դրված է կիբերանվտանգության հարցով երկկողման խմբի աշխատանքը վերսկսելու իրենց առաջարկը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ