fbpx
Իրավական

Երեկ գիշեր ծեծել են Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը

Երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։

Սեդա Սաֆարյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնել է, որ բռնություն գործադրողները եղել են մի խումբ (5-6 հոգի) անհավասարակշիռ մարդիկ։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ նրանք գիշերը բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում և մարդկանց անդորրը խանգարում։

«Փեսայիս խփել են առանց պատճառաբանության, ու էդպես վրա են տվել։ Ուզում եմ հասկանալ, եթե միայն փեսայիս հետ էր խնդիրը, ինչո՞ւ էին նաև կանանց ծեծում։ Էսքան խուլիգանության դեպք էինք տեսել, սենց բան չէի տեսել։ Ուղղակի ապշած եմ»,- պատմել է Սեդա Սաֆարյանը։

Սեդա Սաֆարյանի խոսքով՝ կանայք փորձել են միջամտել, սակայն իրավիճակն ավելի է սրվել։ Նույնիսկ հարևաններն են միջամտել, սակայն նրանց նույնպես խփել են, թե ինչու են միջամտում։ Միջադեպին մասնակից ոստիկանության նախկին աշխատակցի կինը զանգել է ոստիկանություն, սակայն ամուսինը հետ է զանգել և տեղեկացրել, որ ամեն ինչ հանդարտվել է, կարիք չկա ժամանել դեպքի վայր։

Սեդա Սաֆարյանը նշել է, որ ոստիկաններն ասել են, որ կարող էին բռնել ծեծողներին, եթե ոստիկանության նախկին աշխատողը իրենց չապակողմնորոշեր

«Ոստիկանների ասելով՝ իրենց ապակողմնորոշել են, դրա համար իրենք թեև դեպքի վայր գալու մտադրություն են ունեցել, բայց չեն եկել և հետ են գնացել»,- պատմել է Սեդա Սաֆարյանը։

Տիկին Սաֆարյանն ու հարազատները Ոստիկանության Շահումյանի բաժնում են եղել մինչև գիշերվա ժամը 03։00-ը։ Այդ ընթացում ծեծողներին չեն հայտնաբերել և նույնիսկ ինքնությունը չեն ճշտել։

«Երեխուս գլուխը ցավում է, ասում է՝ ընկած վիճակում քացով խփել են, ձեռքերով գլուխը պահել է։ Աղջկաս տալի ականջին բռունցքով հարվածել են, քացով ծնոտին են խփել»,- ասել է նա։

Սեդա Սաֆարյանի խոսքով՝ հարազատները դեռ բուժզզննում չեն անցել։ Սեդա Սաֆարյանը քիչ անց պատրաստվում է կրկին ներկայանալ ոստիկանություն, պարզել, թե ինչ ընթացքում է գործը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ