fbpx
Աշխարհ

Ռուսաստանը մեր ռազմավարական խնդիրն է․ ԵԽ նախագահ

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ռուսաստանը համարում է Եվրոպայի ռազմավարական խնդիրը, այլ ոչ թե ռազմավարական գործակիցը: Այս մասին, ինչպես փոխանցում է DW-ն, նա ասել է Բելգիայի Բրյուգեի Եվրոպական քոլեջի ուսանողների առջև ելույթ ունենալիս:

Դեկտեմբերի սկզբին Տուսկը կլքի իր պաշտոնը, այդ պատճառով այժմ այս պաշտոնում իր հնգամյա գործունեության արդյունքների յուրահատուկ ամփոփում է անում: Լեհ Տուսկին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում կփոխարինի Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը:

«Ես ստիպված եմ եղել գրեթե ամեն շաբաթ շրջապատողներին հրապարակայնորեն հիշեցնել, որ Ռուսաստանը ոչ թե մեր ռազմավարական գործընկերն է, այլ մեր ռազմավարական խնդիրը: Ինձ նույնիսկ անվանել են մի գաղափարի ֆանատիկոս այն պատճառով, որ այդքան կենտրոնացել եմ այդ թեմայի վրա: Բայց մոտեցումը վերջիվերջո իրեն արդարացրեց»,-ասել է նա։

ԵԽ նախագահը սուր քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը վերջերս The Economist պարբերականի հետ հարցազրույցում առաջարկել էր վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները:

«Երբ լսում եմ Մակրոնի խոսքը, որ մենք պետք է վերանայենք Ռուսաստանի հանդեպ մեր դիրքորոշումը, վերաիմաստավորենք մեր ռազմավարական հարաբերությունները, հույս եմ հայտնում, որ դա տեղի չի ունենա անկախ Եվրոպայի մասին մեր համատեղ երազանքների հաշվին,-հայտնել է Տուսկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ