Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ասել է, որ Ռուսաստանը նախկինի պես մտադիր է Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանել։ Այս մասին հայտնել է Известия-ն։
Կարասինը նշել է, որ Թբիլիսիի հետ հարաբերությունների սրումը Մոսկվայի համար դրանից հրաժարվելու պատճառ չէ։
Կարասինն ասել է, որ մուտքի արտոնագրերի չեղարկման համար վրացական կողմից ևս քայլեր են անհրաժեշտ։
Նա ընդգծել է, որ Մոսկվան ջանքեր չի խնայում հարաբերությունները հարթելու համար և Թբիլիսիին խորհուրդ տվել նույն բանն անել։