Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը չի ազդի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Արտգործնախարարը նշել է, որ այդ հարցը վերաբերում է Միացյալ Նահանգներին և Թուրքիային:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր F-35 կործանիչ ինքնաթիռների ծրագրից Անկարային դուրս թողնելու մասին: Պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների ձեռքբերումն էր, որ ամերիկյան կողմի խոսքով՝ անհամատեղելի է դարձնում վերջինիս մասնակցությունը ամերիկյան F-35-ների ծրագրին: