fbpx
Սպորտ

Սա ծանր հարված էր ինձ համար․ Ձանիոլո

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն Ա Սերիայի շրջանակներում անցկացված «Յուվենտուսի» դեմ խաղի ժամանակ լուրջ վնասվածք ստացավ։ Նա խաղադաշտից միանգամից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ պետք է ենթարկվի վիրահատության։

«Սա ծանր հարված էր ինձ համար, բայց ես պետք է հաղթահարեմ այս փուլը: Ծնողներս և բարեկամներս իմ կողքին են և աջակցում են ինձ:

Վստահ եմ ՝ ես ավելի ուժեղացած կվերադառնամ», – ասել է Ձանիոլոն, ում խոսքերը փոխանցել է Sky Italia-ն:

Հիշեցնենք, որ խաղն անցկացվում էր Իտալիայի Ա Սերիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում։ Այն ավարտվեց Հյուրերի՝ «Յուվեի» ֆուտբոլիստների հաղթանակով՝ 1-2 հաշվով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ