fbpx
Իրավական

Սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է․ Էդմոն Մարուքյան

Սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ այս փաթեթի փոփոխությունները առանձին պետք է բերվեր, ոչ թե փաթեթով:

«Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատական իշխանություն, պետք է հնարավորինս քիչ միջամտություն լինի իշխանության կողմից: Այն, որ հեղափոխությունից հետո ամեն օր ասում էիք, որ բոլոր դատավորները կոռումպացված են, մեկ էլ վերջին լսումներին ասում եք՝ 10 տոկոս դատավորներին, որ մաքրենիք, ամեն ինչ կդզվեր, բա բոլոր դատավորներին ո՞ւր եք անվանարկում: Դրա համար ձեր խոսքին հետևեք, որ բաներ եք ասում, հետո ուրիշ բաներ պետք է ասեք, հետո այդ ուրիշ բաների համար ձեզանից պատասխան են ուզելու»,-ասաց նա։

Նա հավելեց, որ իրենց առաջարկությունները դեռ կներկայացնեն:

Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Մարուքյանը նշեց, որ դատավորների բարեվարքությունը չի ստուգելու, այլ հայտարարգրեր է ստուգելու: Նա նշեց, որ բարեվարքությունը վեթինգի գործընթացի մասին է, դատավորների զտման մասին է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ