Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Դմիտրի Ռազումկովը կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացրած` «Նախագահի մասին» օրինագիծը գործնականում վերացնում է պետության ղեկավարի լիազորությունները:
«Սա կարող է ինչ-որ չափով համարվել նաև սահմանադրական հեղաշրջման փորձ, քանի որ հավասարակշռությունը ամբողջովին խախտվում է»,- կարծում է նա:
Ռազումկովը հիշեցրել է, որ Ուկրաինայի պատմության մեջ եղել է այնպիսի իրավիճակ, երբ մեկ անձին անօրինական ճանապարհով մեծ հնարավորություններ է տրվել:
Զելենսկու խորհրդականի խոսքերով՝ դրա պատճառով 2014 թվականին տեղի ունեցավ Մայդանը և սկսվեց Դոնբասի կոնֆլիկտը: