fbpx
Քաղաքականություն

Կյանքումս լսած առաջին դեպքն է, երբ իշխանությունը ժողովրդին հանձնելը որակվում է «իշխանության յուրացում»․ Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Որոշ մարդիկ հայտարարում են, որ «մի օր», երբ իրենք իշխանության գան, սահմանադրական փոփոխությունները հեղինակած 37 պատգամավորները դատվելու են իշխանության յուրացման հոդվածով:

Թերևս, սա կյանքումս լսած առաջին դեպքն է, երբ որևէ իշխանություն ժողովրդին հանձնելը որակվում է «իշխանության յուրացում»:

Հ.Գ. Քննիչի արձանագրությունում էլ երևի գրված է լինելու «ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, նախնական համաձայնությամբ, խախտելով ՀՀ սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների 2-րդ մասերը, ՀՀ Սահմանադրական դատարանից իշխանությունը յուրացրել են հոգուտ ժողովրդի»:)))))»:

https://www.facebook.com/danioanis/posts/10220151679759286

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ