fbpx
Խորհրդարան

Սա մի օրվա հարց չի և մի փոքր պրոբլեմ չի. Էդմոն Մարուքյանը՝ ֆեյքերի խնդրի մասին

Կա անհրաժեշտություն վերջ դնելու ֆեյքերին, բայց թե ինչպես, ինչ ձևով, ինչ մեթոդաբանությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի պատկերացնում։

«Միանշանակ խոսքի ազատության հետ կապված այդ մտահոգությունը կա։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ ձևով է հնարավոր պայքարել ֆեյքերի դեմ, իսկ իրականությունն այն է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ամենաշատը ֆեյքերից տուժած քաղաքական ուժն է, և անձամբ ես և մեր մասին եղած տարատեսակ լուրերը, որ տարածվում են հանրային կարծիքի մաս, դրանք արվել են ֆեյքերի միջոցով։ Նույնիսկ որևէ մեխանիզմ չենք կարողացել դրա դեմ կիրառել»:

Նրա համոզմամբ, ֆեյքերի դեմ պայքաը շատ դժվար է և այդտեղ նաև խոսքի ազատության պաշտպանության խնդիր է առաջ գալիս։

«Ես երկու հաղորդում ունեմ հանցագործության մասին տված, մեկը՝ «Յություբ»-ում ալիք էին բացել, մեր պատգամավորների նկարները դրել, վատ բաներ գրել, որ զոհվել են, մահացել են, հայհոյանքներ, սպառնալիքներ։ Էդ մի գործով քրեական գործ չհարուցվեց, երկրորդ հաղորդումն եմ տվել ոստիկանություն՝ մեկ այլ դեպքով, էլի հերյուրանքներ տարածել, էլի անձնական տվյալներ տարածել։ Անձնական տվյալների տարածման փաստով էլի ֆեյք է, այսինքն՝ էլի ֆեյք օգտատերով է բացվել։ Նոր հարուցվել է քրեական գործ։ Հիմա տեսնենք ինչ կլինի, բայց ուզում եմ ասել, որ դրա դեմ պայքարը շատ դժվար է, և այստեղ նաև խոսքի ազատության պաշտպանության խնդիր է առաջ գալիս, բազմաթիվ մտահոգություններ և այս առումով ես պետք է ասեմ, որ մենք ըստ էության զոհերի կողմն ենք հայտնվել միշտ», – ասաց Մարուքյանը։

Մարուքյանը նշեց՝ ֆեյքերի խնդիրը համաշխարհային է, և ամբողջ աշխարհում են փորձում պայքարել ֆեյքերի դեմ, սակայն՝ անարդյունք։

«Սա մի օրվա հարց չի և մի փոքր պրոբլեմ չի։ Սա միանշանակ, նաև քաղաքական մշակույթի հարց է, ես ինքս դատապարտում եմ ֆեյքերի միջոցով որևէ խնդրի լուծումը, և «Լուսավոր Հայաստան»-ը երբևէ այդ դաշտում չի եղել, ընդհակառակը՝ մեր դեմ միշտ իրականացվել է նման հակաքարոզչություն», – ասաց Մարուքյանը։

Աղբյուրը՝ Azatutyun.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ