Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ վատ է, ընդամենը ժամեր են անց նա կարող է հայտնվել կոմայի մեջ, ընդհուպ՝ մահվան ելք։
Այս մասին սոցցանցերում գրել է Սաակաշվիլիի ընկերուհին՝ Ելիզավետա Յասկոն։
Հիշեցնենք, որ նախկին նախագահն այս պահին գտնվում է բանտում։ Նրան Վրաստանում ձերբակալել են հոկտեմբերի 1-ին։ Ձերբակալման պահից ի վեր Սաակաշվիլին հացադուլի մեջ է գտնվում։
Յասկոն նշել է, որ Սաակաշվալիի կրիտիկական վիճակի մասին հայտնել է վերջինիս անձնական բժիշկը։