fbpx
Աշխարհ

Սաակաշվիլիի տիկնոջ ընտրական շտաբի մոտ բողոքի ակցիա է անցկացվել

Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու Սանդրա Ռուլովսի ընտրական շտաբի մոտ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են կազմակերպել: Ցույցի մասնակիցները Ռուլովսից պահանջել են պատասխանել իրենց հարցերին: Ցույցի կազմակերպիչ Թեոնա Քարդավան ասել է.

«Մենք բողոքում ենք նաև այն բանի դեմ, որ Սաակաշվիլին և Ռուլովսը նախընտրական կարգախոս են վերցրել իբրև փախստականներն աջակցում են նրանց: Աբխազները չեն ընտրում «Միացյալ ազգային շարժման» թեկնածուին, ու մենք դա կապացուցենք, երբ մայիսի 19-ին միաձայն կասենք` «ո՛չ Սանդրա Ռուլովսին»: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան:

Ցույցի մասնակիցները նաև հիշատակել են, որ Միխեիլ Սաակաշվիլին և Սանդրա Ռուլովսն առանձնատուն են ձեռք բերել ԱՄՆ-ում, պահանջում են նաև հայտնել միջոցները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ