Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի տեղափոխել են Գորիի զինվորական հոսպիտալ և սրանով պայմանավորված նա դադարեցրել է հացադուլը։
Տեղափոխությունն իրականացվել է ուրբաթ երեկոյան։
Այս մասին հայտնում է Rustavi 2-ը։
Սաակաշվիլիի փաստաբանն ասել է, որ նա հացադուլը դադարեցրել է հիվանդանոցում։ Նրա խոսքով՝ տվյալ հիվանդանոցը կառուցվել է Սաակաշվիլիի կողմից և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել էին հոկտեմբերի 1-ին, երբ նա ժամանել էր Վրաստան։ Ձերբակալումից հետո Սաակաշվիլին հացադուլ հայտարարեց։