Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նախագահության ժամանակաշրջանում զրկվել էր քաղաքացիությունից, պատահաբար հանդիպել է նրան։ Այս մասին գրում է Korrespondent-ը։
Սաակաշվիլիի և Պորոշենկոյի հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության հավաքի ժամանակ:
«Հանդիպել ենք շատ մոտ հեռավորության վրա, գիտե՞ք՝ ես ինչ եմ արել, ուղղակի կողքով անցել եմ: Պորոշոնկոյի թիկնապահները մտածում էին, որ նրան կկծեմ, սակայն ես ուղղակի կողքով անցա»,- ասել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահը նաև ասել է, որ ունի Պորոշենկոյի վրա զայրանալու իր անձնական պատճառները, սակայն վրեժխնդիր լինելու ցանկություն չունի: