Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայից վերադարձել է Կիև:
Սաակաշվիլիի վերադարձը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրել է Ուկրաինայի քաղաքացիությունը:
Սաակաշվիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե նոր նախագահի օրոք որևէ ֆորմալ պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի: