Սաակաշվիլին վերադառնում է Օդեսա՝ քաղաքը հանցագործներից մաքրելու նպատակով։
Համապատասխան տեղեկությունը տեղադրվել է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Հաջորդ շաբաթ ես տեղափոխվում եմ Օդեսա: Չհանգստանալ: Ես կլինեմ այնտեղ, մինչև մենք ազատենք Ուկրաինայի ամենագեղեցիկ քաղաքը հանցագործներից և արագ զարգացման ընթացք տանք քաղաքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գլխավորել է Օդեսայի շրջանային պետական վարչությունը 2015-ի մայիսից մինչև 2016թ. նոյեմբերը: