Սաակաշվիլին հայտնել է, որ արդեն Վրաստանում է

Հրապարակող՝

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

Ամենադիտվածներ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հայտնել է, որ արդեն Վրաստանում է։

Հետո նա տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ Բաթումիում է ու ցուցադրում է կադրեր իր տվյալ պահին գտնվելու վայրից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ Կիև-Թբիլիսի թռիչքի տոմս է գնել ու որոշել է 8 տարվա դադարից հետո վերադառնալ հայրենիք։

Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահը հետախուզման մեջ է գտնվում Վրաստանի իրավապահ ուժերի կողմից։

Հիշեցնենք նաև, որ նախօրեին երկրի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել էր, որ Սաակաշվիլին անցյալ է։

Ամենաթարմ