Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի

Հրապարակող՝

215485790_4284598384896526_1276218139897946617_n-1536×1023

Ամենադիտվածներ

Հուլիսի 9-ին ՀՀ Կառավարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի. այսօր շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքար է տեղադրվել:

«Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։


Նոր կառուցվող և «Բարեկամության» անունը ստացած ենթակառուցվածքը բաղկացած է լինելու երկու կամուրջներից՝ յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, 1 մ հեռավորությամբ, երկու երթևեկելի գոտիներով և մայթով: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենաթարմ