fbpx
Հասարակություն

Սադախլո-Բագրատաշենի տարածքում շարունակվում է նոր կամրջի շինարարությունը

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն անունը կրող նոր կամրջի շինարարության աշխատանքները շարունակվում են։

«Այս պահին կապալառու կազմակերպության՝ իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կատարվում են բետոնացման և ամրանավորման աշխատանքներ: Ակտիվ փուլում է գտնվում նախալարված ամրաններով հեծանների արտադրությունը, որոնք օգտագործվում են շինարարության ընթացքում: Կատարված աշխատանքների ամրությունը և որակը ստուգվում է մանրամասն նախագծով սահմանված միջազգային ստանդարտներին համապատասխանության թեստերով:

Հիշեցնենք, որ նոր կամրջի կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա գարնանը։ Հայ-վրացական համատեղ ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։

Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։

Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ