Այսօր՝ հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
«Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ», – ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։
