Ազգային ժողովն այսօր վերջապես կարողացավ ընտրել ԱԺ նախագահի երրորդ տեղակալին։
«Հայաստան» դաշինքի թեկնածու Իշխան Սաղաթելյանը ընտրվեց 3-րդ փորձից։ Առաջին 2 փորձերը կայացան երեկ, որոնք ինչ-ինչ պատճառներով ձախողվեցին՝ անհրաժեշտ քանակի կողմ ձայներ չլինելու հետևանքով։
Այս անգամ քվեարկության մասնակցեցին 103 պատգամավորներ։ Նրանցից կողմ քվեարկեցին 64-ը, ինչը բավական էր ԱԺ փոխխոսնակ ընտրվելու համար։


