fbpx
Հասարակություն

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան

Հուլիսի 20-իմ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Ուշադրություն

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով՝ հուլիսի 20-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40…+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝

Հուլիսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ .

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.00C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.10C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.90C

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ