fbpx
Կառավարություն

Սահմանադրական վերջին փոփոխությունը կարելի է խայտառակություն անվանել․ Բադասյան

Եթե սահմանադրությամբ չլուծվի ճգնաժամը, ապա ուրիշ ինչպե՞ս պետք է լուծվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա հավելց, որ ականջալուր լինելով հասարակության պահանջներին՝ հասկացել են, որ սահմանադրական բարեփոխումները հասունացել են։

«Դատական համակարգի փոփոխությունների հարցին անդրադառնալու ընդհանուր ուղղությունը սահմանված է։ Թե ինչպես կանդրադառնանք, հիմա ճիշտ չեմ համարում՝ հանձնաժողովը դեռ չձևավորված քայլերը ներկայացնել»,- նշեց նա։

Բադասյանը շեշտեց, որ դատական համակարգում փոփոխություններն այնպես պետք է ձևավորեն, որ դատական համակարգի վերաբերյալ վստահությունն ավելանա։

«Եթե կարողանանք այնպիսի մոդել ընտրել, որով վստահությունը բարձրացվի, ակնհայտ է, որ կնպաստի։ Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե»,-նշեց նախարարը։

Անդրադառնալով ՍԴ անդամների վաղ կենսաթոշակային համակարգի օրենսդրական փոփոխությունների թեմային և դրան հետապնդող բարեփոխումների հարցին՝ Բադասյանն ասաց, որ վաղ կենսաթոշակային համակարգին անցնելու համար դեռ ժամանակ կա, որի համար սպասում են։

«Կսպասենք, կտեսնենք՝ վաղ կենսաթոշակը կաշխատի, կաշխատի, չի աշխատի, չի աշխատի։ Սա ճգնաժամը հաղթահարելու արագ քայլ է»,-հավելեց նա։

Մեկնաբանելով նախկին իշխանությունների կողմից հնչող այն տեսակետը, որ 5 տարին մեկ չպետք է Սահմանադրություն փոխել՝ Բադասյանն ընդծեց, որ Սահմանադրությունը նախկինում փոփոխվում էր տասը տարին մեկ, սակայն վերջին փոփոխությունը կարելի է Հայաստանի պատմության մեջ խայտառակություն անվանել։

«Այս փոփոխությունը հասունացել է հասարակական պահանջի և լայն հանրային քննարկման արդյունքում և մենք չենք պատրաստվում ուղղակի իրավիճակային լուծումների համար Սահմանադրություն փոփոխել», -ասաց նախարարը։

Հարցին, թե արդյոք կա մտադրություն, որ կառավարման համակարգը խորհրդարանականից կիսանախագահականի կանցնի, Բադասյանը պատասխանեց՝ մտադրություններ չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ