Սահմանափակումների մասին դեռ խոսք չկա. ԱՆ֊ն հերքում է շրջանառվող լուրերը

Ամենադիտվածներ

168.am-ի հրապարակված նյութում կան անճշտություններ. Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին նման հարց չի քննարկվում:

Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ