Մարզեր

Սահմանազատման ոչ մի աշխատանք չենք տեսել․ ԼՀԿ պատգամավոր

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները վերադարձել են երկօրյա տավուշյան այցից ու նոր սահմանազատման ոչ մի աշխատանք չեն տեսել։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը։

Նա նշում է, որ այս օրերին ռուս զինվորականներ են տեղափոխվել Տավուշ, ու դա տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են մեկնաբանում, բայց սահմանային փոփոխությունների վերաբերյալ լուրերը բոլորը միաձայն հերքում են։

Պատգամավորը վերջում հավելել է, որ ավելորդ խուճապ տարածել պետք չէ, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ տավուշեցու առանց այն էլ լարված առօրյան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ