fbpx
Արցախ

Սահմանին իրադրությունը հարաբերական կայուն է․ ադրբեջանցիները մնում են մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում․ շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ կապված արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության հետ։

«Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում:

Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են», – ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ