Սահմանների, դիրքերի ճշգրտում է եղել․ Ջերմուկ համայնքի ղեկավար

Հրապարակող՝

Արման Հովնանյանը՝ Էկոնոմիկայի փոխնախարար

Ամենադիտվածներ

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը հայտնել է, որ Ջերմուկում եղել է սահմանի ճշգրտում, հայկական զինված ուժերի, տեղական մարմինների մասնակցությամբ:

«Սահմանների, դիրքերի ճշգրտում է եղել, գնացել, պայմանավորվել ենք, թե ով որտեղ պետք է կանգնի: Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Զորամաս էլ չի լինելու, ինչպես տեղեկություն էր տարածվում: Գործընթացը տեղի է ունեցել մեր զինվորականների մասնակցությամբ, ես նույնպես ներկա եմ եղել»,- ասել է Վարդան Հովհաննիսյանը:

Համայնքի ղեկավարը նշել է, որ հայկական զինված ուժերը տեղում են, իր առջև դրված խնդիրներն իրականացնում են: Նրա խոսքով, ջերմուկցիներն իրավիճակին ըմբռնումով են մոտենում:

«Ուղղակի պետք չէ այս կուրորտային քաղաքի հետ կապված այդպիսի աժիոտաժ առաջացնել: Դա անողները միգուցե ինչ-որ հարցեր են լուծում, սակայն մի ամբողջ քաղաք կարող է տուժել: Իրականում Ջերմուկում անվտանգ է, և մենք հյուրերի ենք սպասում, առողջարանները նորմալ աշխատում են, ոչ մի խնդիր չունենք»,- ասել է Վարդան Հովհաննիսյանը:

Ամենաթարմ