Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«ԱՀ ոստիկանության պետն այցելել է Այգեստան համայնքի տարածքում տեղադրված անցակետեր:
ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի 2020թ.հուլիսի 25-ի ստորագած նոր որոշման համաձայն սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ:
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով¸ ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:
2020թ. հուլիսի 26-ին ԱՀ ոստիկանության պետ¸ ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է վերոնշյալ համայնքի տարածքում տեղադրված անցակետ և տեղում հանձնարարականներ տվել անցակետում շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին»:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/167263744914414