Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․
«Այսօր ժամը 11-ի սահմաններում «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում:
Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման միջոցառում նախատեսվում է նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:
Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»:
https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3919590144742098?__cft__%5B0%5D=AZUYRASq6NTBNCTJ8aNqj3qxcewq9Ivza3ALNtaKVniWVyV8etvGr4NEGr6riAVyAsHQ_X282kbRapbwsPVqRCoQNIabAu5Dm0dTUBkyTUG-aBPAKDYjdsVpT1lJdpY3lI79-NUM_p7o7afjzXwveg-1&__tn__=%2CO%2CP-R