Արցախ

Սակրավորական աշխատանքներ են նախատեսվում Արցախի մի շարք հատվածներում

Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:

ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է. անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝

911,101,112 կարճ հեռախոսահամարներին»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4024093530958425?__cft__%5B0%5D=AZVNN_KXDyQUDR91m4T0hplZao55bzA_l2sFeN_SZFnWa-n_G-1ADvX7Q_F6ZgIYINTypGlzrhE-zybyEJOhprzpqHGjNLgxOp0poSAdQOAgfv49eP4JH7yOWBHxXA2Dtpma_gT5_ujHUO1DIDABdstC&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ