Որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի վնասվածքից, որը նա ստացել էր ԱՊԼ-ի 8-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ խաղում (2-1):
Հարձակվողի մոտ կոճի վնասվածք է ախտորոշվել, բայց նա խուսափել է լուրջ վնասվածքից: Եգիպտոսցին այս շաբաթ բուժման կուրս կանցնի, նրա մասնակցությունը ՄՅՈՒ-ի հետ խաղին հարցականի տակ է: Այս մասին հաղորդում է լրագրող Ջեյմս Պիրսը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին: