Անգլիայի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 5-0 հաշվով ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հանդիպման ընթացքում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը ու կրկնեց 18 տարի անհասանելի մնացող ռեկորդը, որը սահմանել է բրազիլական ֆուտբոլի լեգենց Ռոնալդոն։
Այս մասին տեղեկանում ենք Opta-ից։
Բանն այն է, որ ՄՅՈւ-ի դաշտում Ռոնալդոյից հետո ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել մեկ խաղում 3 գնդակ խփել։ Ռոնալդոն իր ռեկորդը գրանցել է Չեմպիոնների Լիգայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» Մադրիդ խաղի ժամանակ։