Սամասուդից նախկին ռեժիմներին պաշտպանող երաշխիքը Նիկոլ Փաշինյանն է․ Նարեկ Այվազյան

Ամենադիտվածներ

«Ես մեկ բանում վստահ եմ, որ չափերն անցնեն, սամասուդի են ենթարկվելու ու ոչ էլ Նիկոլը կփրկի իրենց: Երկրում տեղի չի ունեցել այն գործընթացն, ինչ հիմա է տեղի ունենում.

Առաջին հերթին, պետության համար խայտառակություն չէ, երբ նախագահի են դատում: Ճիշտ հակառակը՝ դա փաստում է, որ երկրում արդարադատական, օրենքի ու իրավունքի վերականգնման գործընթաց է տեղի ունենում, որն ինքնին գրավիչ է դարձնում երկիրը, քանզի դրա բացակայությունը քառորդ դար է, ինչ բոլորին հայտնի էր:

Երկրորդ հերթին, խնդիրը քաղաքական է ոչ թե այն պատճառով, որ Նիկոլը Մարտի 1-ի գործը բացել է տվել՝ քննություն իրականացնել, այլ այն պատճառով, Նիկոլն այլևս արգելք չի թողել քննություն չիրականացնելու համար, և այն ինքնահոս տեղափոխվում է քաղաքականից իրավական դաշտ, եթե այլ ազդեցություններ չլինեն դատարանի վրա:

Երրորդ հերթին, Արցախի նախագահների կողմից կատարած քայլը հեռատեսությամբ չի փայլում Քոչարյանի գործով, և ըստ ամենայնի ոչ մի ազդեցություն չի ունենա, բայց հետաքրքիր է դիտարկել ղարաբաղյան կոնֆլիկտի համատեքստում, ըստ որի՝ նրանց միջնորդությունը դատարանի կողմից մերժելու պարագայում, հնարավոր կլինի շահարկել ու գործածել մեր իսկ դիվանագիտությանն ի նպաստ:

Չորրորդ, նախկին երկու ռեժիմները՝ Քոչարյանի և Սարգսյանի, բավականաչափ տարանջատված են միմյանցից գործում, ինչը հուշում է, որ Քոչարյանը նրանց համար հանդիսանում է քավության նոխազ, և ամեն բան ի վերջո փորձելու են բարդել իր վրա, որպեսզի մաքուր դուրս գան համատեղ եփած խառնիճաղանջ գարշանքից:

Եվ վերջինը, այս ամենի անվտանգության ապահովումը Նիկոլի ձեռքերում է, և այսօր միայն ու միայն նա է հանդիսանում սամասուդից պաշտպանող երաշխիքը նախկին ռեժիմների համար, թե չէ ժողովուրդը վաղուց իր օրենքն էլ, գերիշխանությունն էլ, արդարադատությունն էլ ուժով հաստատած կլիներ»:

Ամենաթարմ