fbpx
Մշակույթ

Սամցխե-Ջավախքի մարզում վաղբրոնզեդարյա շրջանի հետքեր են հայտնաբերվել

Վրաստանի Ազգային թանգարանի միջազգային արշավախումբը Սամցխե-Ջավախքի մարզում վաղբրոնզեդարյա շրջանի հետքեր է հայտնաբերել:

Ասպինձայի շրջանի Ռաբաթ ժայռոտ տեղանքում արշավախումբը հայտնաբերել է բնակավայրեր՝ քարե ամրությունների համակարգով: Հայտնաբերել են նաև կյանքի չընդհատվող հետքեր՝ բրոնզե դարաշրջանից մինչև վաղ միջնադար:

Հետազոտվող տարածքում այս պահի դրությամբ՝ հայտնաբերել են ավելի քան 500 տարվա վաղեմության քարե կառույցներ: Մինչ այդ Կովկասում այդպիսի կառույցներ չեն հայտնաբերվել:

Նույն տեղում հայտնաբերել են նաև քարե ամրություններ ու դամբարաններ: Այդտեղ հայտնաբերվել են ծիսական արարողության իրեր, կենցաղային առարկաներ: Ավելի վերին շերտերում հայտնաբերել են մոտ 43 դարի վաղեմություն ունեցող կավե ամաններ ու կենդանիների ֆիգուրներ:

Արշավախմբի աշխատանքներում ընդգրկված են Վրաստանի, Մելբուռնի ուսանողներն ու գիտաշխատողները: Պեղումներին մասնակցում են նաև Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հնագետները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ