fbpx
ՏՏ

Samsung-ի նոր մոդելը ականջակալի միացման համար անցք չի ունենա. Verge

Նոր արտահոսք է եղել հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության ներկայացվելիք Galaxy S20 սմարթֆոնի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Verge-ը, XDA Developers-ի մասնագետները պատմել են, որ նորույթը կունենա մատնահետքի ճանաչման գործառույթ, կզրկվի ականջակալի միացման համար անցքից, համալրված կլինի 3200 x 1440 լուծաչափ էկրանով:

Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Samsung-ն այս տարի կներկայացնի S20 շարքի երեք մոդել՝ փոքր S20, ավելի մեծ S20 Plus և կատարելագործված S20 Ultra: Առաջինը կունենա 6,2, երկրորդը՝ 6,7, իսկ երրորդը՝ 6,9 դյույմ անկյունագծով էկրան: Դրանք համալրված կլինեն Qualcomm-ի ամենաթարմ Snapdragon 865 պրոցեսորով:

Galaxy S20-ի շնորահանդեսը տեղի կունենա փետրվարի 11-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ