fbpx
ՏՏ

Samsung-ը մշակում է աշխարհի ամենաբարակ ծալվող սմարթֆոնը

Իր Galaxy Z շարքի սմարթֆոններով հայտնի Samsung-ը հաճախ են քննադատության արժանացել, որ իր ծալովի սարքերը հաստ են ծալված վիճակում և դրանցում չկան նորարարություններ։ Հարավկորեական Naver կայքը հայտնում է, որ Samsung-ը մտադիր է փոխել իրավիճակը՝ թողարկելով ընդամենը մոտ 7-8 մմ հաստությամբ ծալվող սմարթֆոն։ Հավանաբար, սա կլինի աշխարհի ամենաբարակ ծալվող սարքը։

Ըստ աղբյուրի՝ Samsung-ն արդեն սկսել է մշակել այս գերբարակ սմարթֆոնը։ Ի տարբերություն ամենամոտ մոդելի՝ Galaxy Z Fold6 Slim-ի, որի հաստությունը կլինի մոտ 10 մմ, նոր սարքը, որը դեռ անուն կամ թողարկման ամսաթիվ չունի, ծալված վիճակում կունենա մոտ 7 մմ հաստություն։

Համեմատության համար՝

Galaxy Z Fold6-ը ծալված վիճակում ունի 12,1 մմ հաստություն։
Չինական Honor Magic V3-ի հաստությունը ծալված վիճակում 9,3 մմ է։
Անվտանգություն և ինքնավարություն

Շատերի մոտ հարցեր կառաջանան նման բարակ ծալվող սմարթֆոնի անվտանգության և օգտագործման հեշտության վերաբերյալ: Բացված վիճակում դրա երկու կեսերը կունենան ընդամենը 3,5-4 մմ հաստություն։ Հայտնի չէ, թե դա որքանով կազդի սարքի ամրության վրա։

Կասկածներ կան նաև նոր սմարթֆոնի մարտկոցի աշխատանքի տևողության հետ կապված։ Նման բարակ կորպուսում դժվար կլինի մեծ մարտկոց տեղադրել։ Օրինակ՝ Galaxy Z Fold6-ն ունի 4400 մԱ/ժ մարտկոց, որն արդեն իսկ փոխզիջում է մեծ ճկուն էկրանով և ստանդարտ արտաքին էկրանով ծալվող սարքի համար։ Համեմատության համար նշենք, որ այսօր չծալվող սմարթֆոնների համար մարտկոցի ստանդարտը 5000 մԱ/ժ մարտկոցն է:

Եթե ​​ընկերությունը հաջողությամբ հաղթահարի նման բարակ սարքի դիմացկունության և առանց լիցքավորման մարտկոցի աշխատանքի տևողության հետ կապված տեխնիկական խնդիրները, ապա դա զգալի առաջընթաց կլինի ծալվող սմարթֆոնների շուկայի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ