fbpx
Գիտություն

Samsung-ը ստեղծել է հիշողության ռեկորդային տեսակ կոնսուլների և վիդեո քարտերի համար

Հարավկորեական Samsung կորպորացիան հայտնել է GDDR7 հիշողության նոր ձևաչափի ստեղծման մասին։ Այս մասին հայտնում է The Verge-ը։

Ընկերությունը նշել է, որ հիշողության նոր տեսակը մոտ մեկուկես անգամ ավելի արագ է, քան ներկայիս GDDR6X ֆորմատի հիշողությունը։ Տվյալների փոխանցման առավելագույն արագությունը կազմել է 128 գիգաբայթ/վրկ, թողունակությունը՝ 32 գիգաբիթ/վրկ: Samsung-ի ինժեներները նշել են, որ բարձր արագությունը ձեռք է բերվել իմպուլսային ամպլիտուդի մոդուլյացիայի (PAM3) տեխնոլոգիայի կիրառմամբ։
GDDR7 հիշողությունը նաև 20 տոկոսով ավելի էներգաարդյունավետ է, քան GDDR6-ը՝ շնորհիվ «էներգախնայողության տեխնոլոգիայի, որն օպտիմիզացված է բարձր արագությամբ գործառնությունների համար»: Բացի այդ, կորպորացիայի մասնագետներն օգտագործել են 70 տոկոսով բարձր ջերմակայունությամբ էպոքսիդային միացություն: Հիշողության նոր չիպերը պատրաստվում են օգտագործվել վիդեո քարտերում, խաղային կոնսուլներում և այլ սարքերում։ Ըստ լրագրողների՝ GDDR7 հիշողությամբ գաջեթները կարող են ներկայացվել 2024 թվականի սկզբին։

«Մեր GDDR7 DRAM հիշողությունը կօգնի բարելավել օգտատերերի փորձը այնպիսի ոլորտներում, որոնք պահանջում են ակնառու գրաֆիկական կատարում, ինչպիսիք են աշխատատեղերը, համակարգիչները և խաղային կոնսուլները, սարքերը, որոնք փոխազդում են արհեստական ​​ինտելեկտի հետ», – ասել է Samsung-ի ներկայացուցիչ Յանգչուլ Բաեն:
2022 թվականի հոկտեմբերին Samsung-ը ներկայացրեց LPDDR5X DRAM-ը, որը նոր RAM ստանդարտ է սմարթֆոնների համար: Հիշողությունն առանձնանում էր տվյալների մշակման բարձրացված արագությամբ՝ մինչև 8,5 գիգաբիթ/վրկ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ