Կամերունացի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն իր աջակցությունն է հայտնել «Բարսելոնայի» իր նախկին խաղընկեր Ռոնալդինյոյին, ով այժմ գտնվում է Պարագվայի բանտում:
Ֆուտբոլիստը իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ պատրաստ է անել ամեն բան` ինչ որ հարկավոր լինի Ռոնալդինյոյին:
«Ես չեմ կարող ասել, թե ինչպես եմ ինձ զգում: Չեմ պատկերացնում, թե դու այժմ ինչերի միջով ես անցնում: Ես կարող եմ միայն հոգեպես աջակցել քեզ և ասել, որ ես քեզ շատ եմ սիրում: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ դու հիանալի անձնավորություն ես: Դու կարող ես հույսդ դնել ինձ վրա, ես կանեմ այն ամենը, ինչ քեզ հարկավոր է»,- ասել է Սամուելը տեսահաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոյին ձերբակալել են կեղծ փաստաթղթեր ունենալու համար:
https://www.instagram.com/p/B9_1_uOJU4s/?utm_source=ig_web_copy_link