Եվրոպայի առաջնություն․ Սամվել Գասպարյանը դարձավ չեմպիոն

Հրապարակող՝

Եվրոպայի առաջնություն․ Սամվել Գասպարյանը դարձավ չեմպիոն

Ամենադիտվածներ

Բուխարեստում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 109 կգ քաշային կարգի տղամարդկանց մրցապայքարը։ Այս քաշում մրցապայքարի դուրս եկավ նաև հայազգի Սամվել Գասպարյանը։

Գասպարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 176 կգ-անոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում կարողացավ հրել 214 կգ։ Արդյունքում՝ պոկումում հայ ծանրորդին բաժին հասավ փոքր արծաթե մեդալ, իսկ հրումում և երկամարտում փոքր և մեծ ոսկե մեդալներ։

Այսպիսով՝ Սամվել Գասպարյանը հռչակվեց Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։

Ամենաթարմ