fbpx
Սպորտ

Սան Պաուլուի կիսապաշտպանը կոկաին օգտագործելու համար որակազրկվել է 2 տարով

Այսօր ՝ Հոկտեմբերի 18-ին, Բրազիլիայի դոպինգ ծառայություններից փոխանցել են, որ ապօրինի թմրանյութեր են հայտնաբերվել «Սան Պաուլու»-ի ֆուտբոլիստներից մեկի արյան մեջ: Այս մասին հաղորդում է հեղինակավոր Globo Esporte պորտալը։

Խոսքը «Սան Պաուլու»-ի հիմնական հարձակվող Գոնսալո Կարնեյրայի մասին, որը մեղադրվում է կոկաին օգտագործելու մեջ:

24-ամյա ուրուգվայցի հարձակվողը որակազրկվել է 2 տարով ՝ տեղական հակադոպինգային մարզական դատարանի կողմից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի դատապաշտպանները կբողոքարկեն որակազրկման վճիռը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ