Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում և դրա շրջակայքում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել. հայտնում է ТАСС-ը:
Օդերևութաբանները ենթադրում են, որ հորդառատ անձրևը կշարունակվի առնվազն 48 ժամ: Նահանգի նահանգապետ Ժոաու Դորիան կոչ է արել բնակչությանը` առանց անհրաժեշտության չլքել տները: